Գերմանիայի հավաքականի նախկին ավագ Բաստիան Շվայնշտայգերի հրաժեշտի խաղում Մյունխենի «Բավարիան» 4:0 հաշվով հաղթել է ամերիկյան «Չիկագո Ֆայրին»: Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում կայացած խաղի գոլերից մեկը խփել է 34-ամյա Շվայնշտայգերը (տեսանյութ):

«Բավարիայի» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը մեկական խաղակես է անցկացրել թիմերից յուրաքանչյուրի կազմում: Գերմանական ակումբի բոլոր ֆուտբոլիստերը հանդես էին գալիս 31 համարի մարզաշապիկով: Շվայնշտայգերը «Բավարիայում» խաղացել է 31 համարով, որով հիմա հանդես է գալիս «Չիկագո Ֆայրում»:

Գերմանիայի հավաքականի նախկին ավագ Բաստիան Շվայնշտայգերը դիմել է երկրպագուներին, որոնք ներկա են եղել նրա հրաժեշտի հանդիպմանը: Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում կայացած խաղում 34-ամյա Շվայնշտայգերի նախկին ակումբ Մյունխենի «Բավարիան» 4:0 հաշվով հաղթել էր ամերիկյան «Չիկագո Ֆայրին»: Գոլերից մեկը խփել էր օրվա հերոսը:

«Հրաշալի էր դարձյալ խաղադաշտ դուրս գալ այն ֆուտբոլիստների հետ, որոնց հետ հասել եմ ամենալուրջ նվաճումների: Շատ հաճելի էր դարձյալ տեսնել նրանց: Ես ձեզանից մեկն եմ: Միշտ կլինեմ ձեզանից մեկը»,- հրաժեշտի խոսքւոմ ասել Շվայնշտայգերը:

Հիշեցնենք, որ այդ խաղում գերմանացի կիսապաշտպանը մեկական խաղակես էր անցկացրել թիմերից յուրաքանչյուրի կազմում: Գերմանական ակումբի բոլոր ֆուտբոլիստերը հանդես էին գալիս 31 համարի մարզաշապիկով: Շվայնշտայգերը «Բավարիայում» խաղացել է 31 համարով, որով հիմա հանդես է գալիս «Չիկագո Ֆայրում»:

Բաստիոն Շվայնշտայգերը «Բավարիայի» սան է: Նա մյունխենցիների գլխավոր թիմում խաղացել է 2000-2015-ը՝ տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»: «Չիկագո Ֆայրում» նա հանդես է գալիս 2017 թվականից:

Գերմանիայի հավաքականի կազմում կիսապաշտպանը 2004-2016-ը մասնակցել է 121 խաղի եւ խփել 24 գոլ, իսկ 2014-ին դարձել է աշխարհի չեմպիոն: