Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին իր ֆուտբոլիստներին արգելել է հյութ խմել:

Մասնավորապես, Էմերին խստացրել է ֆուտբոլիստների սննդակարգը: Ըստ գլխավոր մասնագետի՝ մրգային հյութերի մեջ շաքարը շատ է, և նրանք պետք է հրաժարվեն դրանցից: Ֆուտբոլիստներին առաջարկվել է խմել միայն սովորական ջուր:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության հերթական տուրի շրջանակում «Արսենալ»-ը կմրցի «Քարդիֆ»-ի հետ: Խաղը կկայանա սեպտեմբերի 2-ին:

Այս հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որը սեպտեմբերից 3-ից նախապատրաստվելու է Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի հետ հանդիպմանը: