Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել սեպտեմբերի 9-ին կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան ընտրական հանդիպմանը, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել «Ֆիլիպ II» մարզադաշտի մերձակայքում գտնվող տոմսարկղերից:

Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի հյուսիսային տրիբունայի 11-րդ սեկցիան: Տոմսերի արժեքն է 2 եվրո:

Նշենք, որ սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերն արժեն 2-10 հազար դրամ: