«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարծիք է հայտնել, որ ժամանակակից ֆուտբոլում խաղացողներին կառավում է փողը, այլ ոչ ակումբի համար խաղալու ցանկությունը:

«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որպեսզի դարձյալ հաղթենք Չեմպիոնների լիգայում: Նախորդ 3 տարիներին մենք անհաջող հանդես եկանք, իսկ նախորդ մրցաշրջանի մրցաշարը վատագույնն էր: Մենք ի զորու ենք հաղթել Չեմպիոնների լիգայում:

Կան ակումբներ, որոնք շատ հարուստ են եւ շեշտը դնում են փողի վրա: Շատ հաճախ դա անդրադառնում է ժամանակակից խաղացողների մտածողության վրա: Այսօր ֆուտբոլիստներին կառավում է փողը, այլ ոչ ակումբի պատվի համար խաղալու ցանկությունը: Ֆինանսներն ավելի կարեւոր է, քան ակումբի հետ հաջողության հասնելը:

Ես ամեն ինչ ունեմ Բարսելոնայում, որտեղ ապրում եմ 13 տարեկանից: Կյանքիս մեծ մասն անցկացրել եմ աշխարհի լավագույն ակումբում ու, հնարավոր է, լավագույն քաղաքում: Երեխաներս ծնվել են Կատալոնիայում: Չեմ կարծում, որ ինձ ինչ-որ նոր բան է անհրաժաշտ ինձ»,- Մեսիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 3 խաղի, դարձել 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: