Ֆուտբոլի Հայաստանի եւ Լիխտենշտեյնի ազգային հավաքականների միջեւ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին տուրի խաղում կաշխատեն ալբանացի մրցավարներ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Էնեա Յորգջին, որին եզրերում կօգնեն Ռիդիգեր Ցոկայն ու Էրմալ Բարուշին:

Հիշեցնենք, որ Հայաստան – Լիխտենշտեյն խաղը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ին: Այդ հանդիպումից 3 օր անց Հայաստանի հավաքականը Սկոպյեում կխաղա մակեդոնացիների հետ: