Պորտուգալական «Պորտուի» 37-ամյա իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը մասնակցում է գերմանական «Շալկեի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպմանը: Նա դարձավ Չեմպիոնների լիգայում 20 մրցաշրջան հանդես եկած առաջին խաղացողը:

Կասիլյասը նորամուտը Չեմպիոնների լիգայում նշել է 1999 թվականին Մադրիդի «Ռեալի» հետ եւ մասնակցել է 167 հանդիպման (ռեկորդ), բաց է թողել 186 գոլ: Կասիլյասը Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող է: