Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի առաջին տուրում Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց ուկրաինական «Վորսկլայի» հետ եւ առավելության հասավ 4:2 հաշվով (տեսանյութ): Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական թիմի մեկնարկային կազմում էր եւ կատարեց երկու գոլային փոխանցում: Դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Աչքի ընկան նաեւ անգլիացի հարձակվող Դենի Ուելբեքն ու գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը: Մխիթարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը, առաջին գոլի դեպքում է, եռաքայլ գրոհի սկիզբը դրեց:

«Վորսկլայի» հայտացուցակում չէր ընդգրկվել Հայաստանի հավաքականի թեկնածու, հարձակվող Գեղամ Կադիմյանը:

Եվրոպայի լիգա, առաջին տուր

A խումբ

«ԱԵԿ Լարնակա» - «Ցյուրիխ»՝ 0:1

«Լուդոգորեց» - «Բայեր»՝ 2:3

B խումբ

«Սելթիկ» - «Ռոսենբորգ»՝ 1:0

«ՌԲ Լայպցիգ» - «Զալցբուրգ»՝ 2:3

C խումբ

«Կոպենհագեն» - «Զենիթ»՝ 1:1

«Սլավիա» - «Բորդո»՝ 1:0

D խումբ

«Դինամո Զագրեբ» - «Ֆեներբահչե»՝ 4:1

«Սպարտակ Տրնավա» - «Անդերլեխտ»՝ 1:0

E խումբ

«Արսենալ» - «Վորսկլա»՝ 4:2

«Սպորտինգ» - «Ղարաբաղ»՝ 2:0

F խումբ

«Դյուդելանժ» - «Միլան»՝ 0:1

«Օլիմպիակոս» - «Բետիս»՝ 0:0

G խումբ

«Ռապիդ» - «Սպարտակ»՝ 2:0

«Վիլյառեալ» - «Գլազգո Ռեյնջերս»՝ 2:2

H խումբ

«Լացիո» - «Ապոլոն Լիմասոլ»՝ 2:1

«Մարսել» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 1:2

I խումբ

«Բեշիկթաշ» - «Սարպսբորգ»՝ 3:1

«Գենկ» - Մալմյո»՝ 2:0

J խումբ

«Ակհիսար Բելեդիեսպոր» - «Կրասնոդար»՝ 0:1

«Սեւիլիա» - «Ստանդարդ»՝ 5:1

K խումբ

«Դինամո Կիեւ» - «Աստանա»՝ 2:2

«Ռեն» - «Յաբլոնեց»՝ 2:1

L խումբ

ՊԱՕԿ - «Չելսի»՝ 0:1

«Վիդի» - ԲԱՏԷ՝ 0:2