ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Մրցանակին հավակնում էին նաեւ Մադրիդի «Ռեալից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը:

Կանանց տարվա լավագույն խաղացող 6-րդ անգամ ճանաչվեց բրազիլացի Մարտան:

The Best FIFA Football Awards-ը տեղի ունեցավ Լոնդոնում: