Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ճանաչվեց 2018թ. աշխարհի լավագույն մարզիչը ՖԻՖԱ-ի վարկածով: Պարգեւատրությունն ընթանում է Լոնդոնում:

Մրցանակին հավակնում էին նաեւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանը: