«Արսենալի» եւ «Բրենտֆորդի» միջեւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության երրորդ շրջանի խաղից հետո լոնդոնյան ակումբի պատանի խաղացողներից մեկը հարցազրույց է վերցրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից: Հարցազրույցի վերջում պատանի ֆուտբոլիստը չի թաքցրել ուրախությունը:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Արսենալը» տնային հաղթանակ էր տարել 3:1 հաշվով եւ դուրս եկել հաջորդ փուլ, իսկ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 75 րոպե: