Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 2-ին անցկացվեցին խմբային մրցաշարի երկրորդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները:

Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում նվազագույն հաշվով անակնկալ պարտություն կրեց ԲԿՄԱ-ից: Ռուսական ակումբը հաղթական գոլը երկրորդ րոպեին խփեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի կոպիտ սխալից հետո:

G խմբի մյուս խաղում իտալական «Ռոման» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի հեթ-տրիկի օգնությամբ 5:0 հաշվով հաղթեց Պլզենի «Վիկտորիային»:

E խմբում Մյունխենի «Բավարիան» 1:1 հաշվով ավարտեց Ամստերդամի «Այաքսի» դեմ տնային հանդիպումը, իսկ Լիսաբոնի «Բենֆիկան» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց հունական ԱԵԿ-ին:

F խմբում անգլիական «Մանչեսթեր Սիթին», չնայած բաց թողած արագ գոլին, 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ գերմանական «Հոֆենհայմի» նկատմամբ, իսկ ֆրանսիական «Լիոնի» եւ Դոնեցկի «Շախտյորի» դիմակայությունում գրանցվեց մարտական ոչ ոքի՝ 2:2:

H խմբում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու իսպանական «Վալենսիան» բաժանվեցին գոլազուրկ ոչ ոքիով, իսկ Թուրինի «Յուվենտուսն» առանց Կրիշտիանու Ռոնալդուի 3:0 հաշվով տնային հաղթանակ տարավ շվեյցարական «Յանգ Բոյզի» նկատմամբ: Իտալական ակումբից հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան:

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

E խումբ

«Բավարիա» (Գերմանիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 1:1 (տեսանյութ)

Մատս Հումելս, 4 – Նուսաիր Մազրաուի, 22

ԱԵԿ (Հունաստան) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 2:3 (տեսանյութ)

Վիկտոր Կլոնարիդիս, 53, 63 – Հարիս Սեֆերովիչ, 6, Ալեքս Գրիմալդո, 15, Ալֆա Սամեդո, 74

Հեռացում՝ Ռուբեն Դիաս, 45+2 («Բենֆիկա»)

F խումբ

«Լիոն» (Ֆրանսիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 2:2 (տեսանյութ)

Մուսա Դեմբելե, 70, Լեո Դյուբուա, 72 – Ջունիոր Մորաես, 44, 55

«Հոֆենհայմ» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1:2 (տեսանյութ)

Իսակ Բելֆոդիլ, 1 – Սերխիո Ագուերո, 8, Դավիդ Սիլվա, 87

G խումբ

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 1:0 (տեսանյութ)

Նիկոլա Վլաշիչ, 2

Հեռացում՝ Իգոր Ակինֆեեւ, 90+5 (ԲԿՄԱ)

«Ռոմա» (Իտալիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 5:0 (տեսանյութ)

Էդին Ջեկո, 3, 40, 90+2, Չենկ Ունդեր, 64, Ջաստին Կլյույվերտ, 73

H խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Վալենսիա» (Իսպանիա)՝ 0:0 (տեսանյութ)

«Յուվենտուս» (Իտալիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 3:0 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 5, 33, 69

Հեռացում՝ Մոհամեդ Կամարա, 78 («Յանգ Բոյզ»)