«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմին» հաղթելուց հետո նշել է, որ այս մրցաշարն առաջնահերթային կատալոնական թիմի համար:

«Ամեն ֆուտբոլիստի համար էլ Չեմպիոնների լիգան ամենակարեւոր մրցաշարն է: Այն առանձնահատուկ է եւ մեր թիմի համար առաջնահերթային: Սակայն դա չի նշանակում, որ չենք պայքարելու նաեւ Իսպանիայի չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսների համար: Մենք կպայքարենք բոլոր հնարավոր տիտղոսների համար:

Այս մրցաշարում երբեք հեշտ չէ խաղալը, հատկապես, «Տոտենհեմի» նման թիմի դեմ: Մենք անցկացրինք գերազանց հանդիպում: Երջանիկ ենք, քանի որ ամեն ին ստացվեց մեր նախատեսածի համաձայն»,- Մեսիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Լոնդոնում հաղթել է 4:2 հաշվով, Մեսին դարձել է դուբլի հեղինակ: