Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը կընդունի Մակեդոնիայի թիմին:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղում բուքմեյքերական ընկերություննները գրեթե հավասար են գնահատում կողմերի հանարավորությունները: Հայաստանի հավաքականի հաղթանակը միջինը ստացել է 2.95 գործակից, մակեդոնացիներինը՝ 2.55, իսկ ոչ ոքին՝ 3.10:

Հայաստան - Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին եւ կսկսվի ժամը 20:00-ին: Խաղը կսպասարկի Շվեդիայի մրցավարական անձնակազմը՝ 41-ամյա Մարտին Ստրյոմբերգսոնի գլխավորությամբ:

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով եւ 9 միավորով գլխավորում են D դիվիզիոնի չորրորդ խումբը: Հայաստանի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 3-ական միավոր: