Ստամբուլի «Ֆեներբահչեի» ու «Գալաթասարայի» միջեւ ֆուտբոլի Թուրքիայի առաջնության 11-րդ տուրի խաղն ավարտվել է զանգվածային բախումով:

2:2 հաշվով ավարտված հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո «Գալաթասարայի» մարոկկացի կիսապաշտպան Յունես Բելհանդան որոշել է հարաբերությունները պարզել «Ֆեներբահչեի» իսպանացի հարձակվող Ռոբերտո Սոլդադոյի հետ: Սոլդադոյին օգնության է հասել նրա ակումբակից Ժաիլսոնը, որը հարվածել է Բելհանդայի դեմքին, ինչից հետո սկսվել է զանգվածային բախում:

Թուրքիայի առաջնության 11-րդ տուրից հետո «Գալաթասարայը» 20 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Ֆեներբահչեն» 10 միավորով 15-րդն է: