Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնի (CIES) ամենամյա զեկույցի համաձայն, աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Փարիզի ՊՍԺ-ի 19-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն է՝ 216.5 միլիոն եվրո: Երկրորդ տեղում է Անգալիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը՝ 197.3 միլիոն եվրո: Եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ 197 միլիոն եվրո:

Ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակում են նաեւ «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը (173 միլիոն եվրո), «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն (171.3 միլիոն եվրո), «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին (170.6 միլիոն եվրո), «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը (164.6 միլիոն եվրո), «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն (164.3 միլիոն եվրո), «Տոտենհեմի» անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին (163.4 միլիոն եվրո) եւ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը (157.7 միլիոն եվրո):