Անգլիական Պրեմյեր լիգայի 12-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ պարտությունից խուսափեց «Վուլվերհեմփթոնի» դեմ տնային խաղում՝ 1:1:

Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը Ունաի Էմերիի գլխավորած թիմի կազմում փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին, իսկ 10 րոպե անց հաշիվը դարձրեց 1:1: «Արսենալը» 24 միավորով 5-րդ տեղում է, իսկ Հենրիխ Մխիթարյանը երկրորդ գոլը խփեց Անգլիայի ընթացիկ առաջնությունում:

«Մանչեսթեր Սիթին» 3:1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» շրջանցեց «Լիվերպուլին» եւ 32 միավորով վերադարձավ առաջին տեղ: «Մանչեսթեր Յունայթեդը» 20 միավորով 8-րդն է:

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Արսենալ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1:1