Ֆուտբոլի Անգլիայի առաջնության պատմության մեջ առաջին անգամ 3 թիմեր պարտություն չեն կրել մեկնարկային 12 տուրերում, հաղորդում է Opta-ն:

Պրեմյեր լիգայի այս մրցաշրջանում դեռ անպարտելի են առաջատար «Մանչեսթեր Սիթին», երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլը» եւ լավագույն եռյակը եզրափակող Լոնդոնի «Չելսին»:

«Մանչեսթեր Սիթին» ունի 32 միավոր (10 հաղթանակ, 2 ոչ ոքի, 0 պարտություն), «Լիվերպուլը»՝ 30 (9-3-0), իսկ «Չելսին»՝ 28 (8-4-0):

Հիշեցնենք, որ ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարի պատճառով Անգլիայի առաջնությունում հանդիպումներ չեն անցկացվի հաջորդ շաբաթ: Հաջորդ տուրի հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 24-ին, 25-ին եւ 26-ին: