Ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանության ժամանակ Հայաստանի ազգային հավաքականը կլինի 5-րդ զամբյուղում, որում տեղ են գտել նաեւ Մակեդոնիան, Բելառուսը, Կոսովոն, Լյուքսեմբուրգը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ջիբրալթարը եւ Ֆարերյան կղզիները:

Եվրո-2020-ի ընտրական փուլի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում:

Առաջին զամբյուղ. Շվեյցարիա, Պորտուգալիա, Անգլիա, Հոլանդիա, Բելգիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Խորվաթիա, Լեհաստան:

Երկրորդ զամբյուղ. Գերմանիա, Իսլանդիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Ուկրաինա, Դանիա, Շվեդիա, Ռուսաստան, Ավստրիա, Ուելս, Չեխիա:

Երրորդ զամբյուղ. Սլովակիա, Թուրքիա, Իռլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Սերբիա, Ֆինլանդիա, Բուլղարիա, Իսրայել:

Չորրորդ զամբյուղ. Հունգարիա, Ռումինիա, Հունաստան, Ալբանիա, Չեռնոգորիա, Կիպրոս, Էստոնիա, Սլովենիա, Լիտվա, Վրաստան:

5-րդ զամբյուղ. Մակեդոնիա, Կոսովո, Բելառուս, Լյուքսեմբուրգ, Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա, Ջիբրալթար, Ֆարերյան կղզիներ:

6-րդ զամբյուղ. Լատվիա, Լիխտենշտեյն, Անդորրա, Մալթա, Սան Մարինո:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվելու է 13 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Բրյուսելում, Գլազգոյում եւ Բաքվում: