Լոնդոնի «Արսենալի» 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական Պրեմյեր լիգայի 13-րդ տուրում «Բորնմութի» նկատմամբ 2:1 հաշվով արտագնա հաղթանակից հետո գրառում է կատարել սոցցանցերում:

«Դա ծանր մարտ էր, որում մենք ցանկանում էինք հաղթել»,- գրել է Հայաստանի հավաքականի ավագը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Ունաի Էմերիի գլխավորած թիմի կազմում անցկացրել էր ամբողջ հանդիպումը: Այդ հաղթանակից հետո «Արսենալը» 27 միավորով ամրապնդվել էր 5-րդ տեղում եւ մեկ միավոր է հետ չորրորդ տեղում գտնվող «Չելսիից»: Լոնդոնյան ակումբը Պրեմյեր լիգայի նախորդ 3 խաղերն ավարտել էր ոչ ոքի: