Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, նոյեմբերի 28-ին գրավելով անգլիական «Լիվերպուլի» դարպասը, դարձել է Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլ խփած բրազիլացի ֆուտբոլիստը, փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Դա 26-ամյա բրազիլացու 31-րդ գոլն էր Չեմպիոնների լիգայում: Նա մեկ գոլով շրջանցեց իտալական «Միլանի» նախկին կիսապաշտպան Կակային, որը Չեմպիոնների լիգայում խփել է 30 գոլ: Այդ ցուցանիշով լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» լեգենդար հարձակվող Ռիվալդոն՝ 27 գոլ:

Հիշեցնենք, որ Նեյմարը 2017-ից է խաղում ՊՍԺ-ում, իսկ մինչեւ այդ 4 տարի հանդես է եկել նաեւ «Բարսելոնայում»: