Հայաստանի հավաքականն այսօր իմացավ ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության իր մրցակիցներին: J խմբում Հայաստանը մրցելու է Իտալիայի, Բոսնիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հետ:

Մեր հավաքականը նախկինում պաշտոնական մրցաշարերի շրջանակում հանդիպել է ներկայիս բոլոր մրցակիցների հետ:

Խմբի ֆավորիտ Իտալիայի հետ Հայաստանը մրցել է Աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլում: Երևանյան հանդիպումն ավարտվել է Իտալիայի 3-1 հաղթանակով, իսկ Նեապոլում՝ ոչ ոքի 2-2:

Բոսնիայի հետ Հայաստանը հանդիպել է Աշխարհի 2010 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում և երկու պարտություն կրել: Սարաևոյում գրանցվել է 1-4, Երևանում՝ 0-2 հաշիվները:

Ֆինլանդիայի հետ Հայաստանի հավաքականը խաղացել է 4 անգամ Աշխարհի 2006 թվականի առաջնության և Եվրոպայի 2008 թվականի առաջնության նախընտրական փուլերում: Ֆինլանդիան հաղթել է 3 անգամ, 1 խաղ ավարտվել է ոչ ոքի՝ 0-2, 1-3, 0-0, 0-1:

Հունաստանի հետ Հայաստանը մրցել է Եվրոպայի 2004 թվականի առաջնության նախընտրական փուլում: Երկու խաղում էլ Հունաստանն է հաղթել՝ 2-0, 1-0:

Լիխտենշտեյնի հետ Հայաստանը խաղացել է 2018 թվականին Ազգերի լիգայում: Երևանում խաղն ավարտվել է 2-1 հօգուտ Հայաստանի, իսկ Վադուցում՝ 2-2: