«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, դուբլի հեղինակ դառնալով «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի խաղում, սահմանել է հերթական ռեկորդը:

Gracenote Live-ի համաձայն՝ Մեսին Պրիմերայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը 10 եւ ավելի գոլ է խփում 13-րդ մրցաշրջանում անընդմեջ:

Կատալոնական դերբիում «Բարսելոնան» հաղթել էր 4:0 հաշվով, իսկ 31-ամյա Մեսին ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրել էր 11-ի: Նա ռմբարկուների ցուցակը գլխավորում է «Ժիրոնայի» ուրուգվայցի հարձակվող Կրիստիան Ստուանիի հետ: