Իտալական Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչպիսին իր կյանքն հիմա՝ առանց Լիոնել Մեսսիի հետ մրցակցության։ Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը։ Մի քանի սեզոն ֆուտբոլիստները մասնակցել են Իսպանիայի չեմպիոնատին, ինչպես նաեւ 10 տարի շարունակ նվաճել են «Ոսկե գնդակ», յուրաքանչյուրն հնգական անգամ։ «Ես հաջողակ եմ եղել բոլոր ակումբներում եւ հավաքականում, իսկ նա՝ միայն Իսպանիայում։ Չնայած բոլոր խնդիրներին, ես շարունակում եմ լինել ֆանտաստիկ խաղացող, իսկ Մեսսին, հնարավոր է, որ ավելի շատ ունի իմ կարիքը, քան ես նրանը։ Ես հարգում եմ նրան որպես մարդ, որպես գործընկեր, որպես մեծ խաղացող, սակայն չեմ կարոտում նրան»,- Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ հայտարարել է Ռոնալդուն։