Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում է հրապարակել լուսանկար, որում նա խաղակոշիկ է ընտրում:

«Ո՞րն ընտրել»,- լուսանկարը վերնագրել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագը:

Հիշեցնենք, որ «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության նախորդ տուրի խաղում 29-ամյա Մխիթարյանը դարձել էր դուբլի հեղինակ: Ակումբային կարիերայում Հենրիխը նախորդ անգամ դուբլի հեղինակ դարձել էր 2015 թվականի օգոստոսին, երբ հանդես էր գալիս Դորմունդի «Բորուսիայում»:

«Արսենալի» կազմում Մխիթարյանը Պրեմյեր լիգայում անցկացրել է 25 հանդիպում եւ խփել 5 գոլ: Անգլիայի առաջնությունում 29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում նա 5 գոլի հեղինակ է դարձել 39 խաղերում:

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը գոլերի քանակը հասցրեց 4-ի: «Սաութհեմփթոնին» «Արսենալը» պարտվել էր 2:3 հաշվով: Լոնդոնյան ակումբի անպարտելի շարքը չշարունակվեց 23-րդ խաղում: