Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում պահպանել է 101-րդ տեղը:

Նախորդ հրապարակումից հետո Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել եւ ունի 1222 վարկանիշային միավոր:

ՖԻՖԱ-ի դասակարգման լավագույն տասնյակում եւս փոփոխություններ չկան: Առաջատարն է Բելգիայի հավաքականը, որին հաջորդում են աշխարհի նորընծա չեմպիոն Ֆրանսիան ու Բրազիլիան: Լավագույն տասնյակում են նաեւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան, Անգլիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Շվեյցարիան, Իսպանիան ու Դանիան, իսկ Արգենտինան 11-րդն է:

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Իտալիան 18-րդն է, Բոսնիա եւ Հերցեգովինան՝ 34-րդը, Հունաստանը՝ 43-րդը, Ֆինլանդիան՝ 58-րդը, իսկ Լիխտենշտեյնը՝ 181-րդը:

Հայկական թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում կմեկնարկի 2019 թվականի մարտի 23-ին՝ հյուրընկալվելով բոսնիացիներին (խաղացանկ):