Goal.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» հնարավոր մեկնարկային կազմը «Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում:

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի հավանական կազմում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, թեեւ «Արսենալը» մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 29-ամյա հայ ֆուտբոլիստի մասնակցությունն առաջիկա խաղին հարցականի տակ է եւ կվճռվի հանդիպումից առաջ:

«Արսենալ». Լենո, Մոնրեալ, Մուստաֆի, Սոկրատիս, Լիխտշտայներ, Ջակա, Տորեյրա, Մխիթարյան, Օզիլ, Օբամեյանգ, Լյակազեթ:

«Արսենալ» - «Բարնլի» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:30-ին: