Անգլիական Պրեմյեր լիգայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալն» առանց վնասվածքից ապաքինվող Հենրիխ Մխիթարյանի կհյուրընկալվի առաջատար «Լիվերպուլին»:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում լիվերպուլցիներին, որոնց հաղթանակը միջինը գնահատում են 1.5 գործակցով: Լոնդոնյան ակումբի հաղթանակը ստացել է 7.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.75:

Դեկտեմբերի 29-ին Լիվերպուլում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին: «Լիվերպուլը» պարտություն չի կրել Անգլիայի ընթացիկ առաջնությունում եւ մրցաշարային աղյուսակը գլխավորում է 51 միավորով, իսկ «Արսենալը» 38 միավորով 5-րդ տեղում է: