Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել Թուրինի «Յուվենթուս»-ը՝ այդ պաշտոնում փոխարինելով Մասիմիլիանո Ալլեգրիին: Նշվում է, որ Ալլեգրին կլքի պաշտոնը, եթե թիմը չկարողանա ընթացիկ մրցաշրջանում նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, չնայած որ նրա հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: