«Բարսելոնայի» հարձակվողներ Լուիս Սուարեսը եւ Լիոնել Մեսին Իսպանիայի ընթացիկ առաջնության 19 տուրերում միասին խփել են 31 գոլ: 17 անգամ աչքի է ընկել արգենտինացին, իսկ ուրուգվայցին դարձել է 14 գոլի հեղինակ («Բարսելոնան» խփել է 53 գոլ):

Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում ոչ մի թիմի չի հաջողվել խփել ավելի շատ գոլ, քան Մեսին ու Սուարեսը միասին: Նույնքան՝ 31-ական անգամ աչքի են ընկել «Սեւիլիան» ու «Սելտան»: Մադրիդի «Ռեալը» դարձել է 28 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» կատալոնական ակումբից հետ է 5 միավոր, իսկ 3-4-րդ տեղերը բաժանող «Սեւիլիան» ու «Ռեալը»՝ 10-ական: