Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլուդաղյանցը եւ նրա օգնականներ Սուրեն Չախալյանն ու Աշոտ Ավետիսյանը ՀՖՖ-ի նախաձեռնությամբ մեկնել են Մադրիդ՝ դիտարկելու «Ռեալ» եւ «Աթլետիկո» ակումբներում մարզումային գործընթացը եւ մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպումը, հայտնում է ՀՖՖ կայքը:

Իսպանիայի մայրաքաղաքում նրանց են միացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:

Հունվարի 15-ին Հայաստանի հավաքականի մարզիչները կհետեւեն Մադրիդի «Աթլետիկոյի» մարզմանը, իսկ երեկոյան կհանդիպեն Իսպանիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին: