Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը ներկա է եղել Թուրինի «Յուվենտուսի» եւ «Միլանի» միջեւ ֆուտբոլի Իտալիայի Սուպերգավաթի խաղին:

Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում տեղի ունեցած հանդիպումից հետո ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը գնացել է «Յուվենտուսի» հանդերձարան եւ ֆուտբոլիստներին շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: Մեյվեզերը նաեւ լուսանկարվել է խաղացողների հետ:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Յուվենտուսը» նվազագույն հաշվով հաղթել էր պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ եւ ռեկորդային 8-րդ անգամ նվաճել Իտալիայի սուպերգավաթը: