Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է սոցիալական ցանցերում մեծ թափ հավաքած #10YearChallenge չելենջին, որի մասնակիցները հրապարակում են 10 տարվա վաղեմության եւ ներկային վերաբերող լուսանկարներ։

29-ամյա ֆուտբոլիստն Իստագրամում հրապարակել է լուսանկար՝ կատարելով հետեւյալ գրառումը․ «Նույն դեմքը, նոր մորուք»։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հունվարի 10-ին վերսկսել է մարզումները վնասվածքից հետո: Նա վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, որը կայացել է դեկտեմբերի 19-ին: