Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի վաղը կայանալիք Անգլիայի գավաթի խաղարկության 4-րդ փուլի՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ի հանդիպմանը։ Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին՝ նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում։ Նա նշել է, որ Մխիթարյանը դեռ լիարժեք չի վերականգնվել: