«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում իր խփած երկրորդ գոլից հետո ցատկել է իր ակումբակից Ուսման Դեմբելեի վրա եւ բարձրացրել աջ ձեռքը: Այդ կադրը հիշեցրել է բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեի հայտնի լուսանկարը, որն արվել է 1970թ. աշխարհի առաջնությունում: Պելեն նույն կերպ էր տոնել Իտալիայի հավաքականի դարպասը խփած գոլը: Այդ խաղում բրազիլացիները հաղթել էին 4:1 հաշվով:

Հիշեցնենք, որ Սեւիլիայում կայացած խաղում «Բարսելոնան» 4:2 հաշվով հաղթել էր Մեսիի հեթ-տրիկի ու գոլային փոխանցման շնորհիվ: