Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ոտնաթաթի վնասվածք է ստացել «Բոլոնիայի» դեմ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի խաղում մրցակցի հետ բախվելու հետեւանքով: Ալեգրիի գլխավորած թիմն առավելության էր հասել նվազագույն հաշվով:

Ռոնալդուն մարզվել է որոշակի սահմանափակումներով եւ կանցնի բուժզննում, հաղորդում է Goal.com-ը:

«Յուվենտուսը» պատրաստվում է «Նապոլիի» դեմ Իտալիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 3-ին: