Կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուները Մադրիդի «Ռեալի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղից հետո հիշել են Արքայական ակումբի նախկին առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, որն այս մրցաշրջանից առաջ տեղափոխվել էր Թուրինի «Յուվենտուս»:

Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում կայացած հանդիպմանը ներկա են եղել «Բարսելոնայի» մոտ 200 երկրպագուներ: Խաղից հետո նրան վանկարկել են. «Որտե՞ղ է Ռոնալդուն»: Դա դու չի եկել «Ռեալի» երկրպագուներին, որոնք սուլել են մրցակցի ֆանատներին, փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Բարսելոնան» հաղթել էր 3:0 հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ: Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Վալենսիան» ու «Բետիսը», որոնց միջեւ առաջին խաղում գրանցվել է 2:2 հաշիվը: