Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ընգրկվել է Անգլիայի առաջնության` փետրվարի խորհրդանշական հավաքականում:

Նախորդ ամիս Հայաստանի հավաքականի ավագը Պրեմյեր լիգայում մասնակցել է 2 խաղի, դարձել 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: Նա ստացել է 7.94 միջին գնահատականը:


Հիշեցնենք, որ վերջին 4 տարում 30-ամյա Մխիթարյանն «Արսենալի» առաջին ֆուտբոլիստն է, որը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դառնում Պրեմյեր լիգայի 2 խաղերում անընդմեջ: 2015-ի փետրվարին լոնդոնյան ակումբի կազմում նման ցուցանիշ գրանցել էր իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլան:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 16 հանդիպման, խփել 6 գոլ եւ կատարել 4 գոլային փոխանցում: