Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը փորձել է գլխավոր մարզիչի պաշտոնում վերադարձնել ֆրանսիացի Զինեդին Զիդանին, որն անցած մրցաշրջանի ավարտից հետո լքել էր Արքայական թիմը:

Պերեսը զրուցել է Զիդանի հետ, բայց նա մերժել է՝ նշելով, որ ցանկանում է սպասել մինչեւ հունիս նոր աշխատանք քննարկելու հարցում, հաղորդում է El Chiringuito-ն: Սակայն Զիդանը չի բացառել վերադառնալու տարբերակը:

Զիդանին հրավիրելու ցանկություն ունեն նաեւ «Չելսին», «Յուվենտուսը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»: