Մադրիդի արքայական ակումբը մտադիր է պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ պայամանագիր կնքել արդեն մարտի 10-ին։ Այս մասին հայտնում է AS պարբերականը։ Համաձայն հրապարակման, ակումբի ղեկավարությունը արդեն կապ է հաստատել Մոուրինյոյի գործակալի հետ։ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկացել տեսնել ներկայիս մարզիչ Սանտյագո Սոլարիին մարզչական նստարանին նույնիսկ մարտի 27-ին Իսպանիայի առաջնության շրջանակներում «Վալյադոլիդի» հետ տեղի ունենալիք հանդիպմանը։ AS-ը նաեւ տեղեկացնում է, որ «Ռեալի» համար բավական լավ տարբերակ էր նաեւ Զինեդին Զիդանի հետ մարզչական պայմանագրի կնքումը, սակայն ֆրանսիացի մասնագետն առանձնապես հետաքրքրվածություն չի ցուցաբերել այդ առաջարկի հանդեպ։ The Telegraph-ն էլ գրել էր, որ իսպանական արքայական ակումբի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հայտարարել էր, որ Մոուրինյոյի վերադարձի հնարավորությունները բավական մեծ են։