«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն կատալոնական ակումբի ղեկավարությանը հորդորել է արդեն հիմա պատրաստվել առանց Մեսիի կյանքին։

«Այդ խնդիրը պետք է անհանգստացնի «Բարսելոնայի» ղեկավարությանն ու երկրպագուներին։ Պետք է փոխարինող գտնել, թեեւ բարդ կլինի։ Ես տեսնում եմ միայն Նեյմարին։ Հրաշալի կլինի, եթե նա վերադառնա «Բարսելոնա»։ Նեյմարը գերազանց խաղացող է, որը կարողանում է հասնել արդյունքի։ Մեսիի հեռանալուց հետո հնարավոր է տեղի ունենա նույնը, ինչ հիմա կատարվում է «Ռեալում»։ Լեոն վճռում է հանդիպումների ելքը։ Նորմալ է, եթե թիմը բախվի նույն խնդիրներին, ինչ «Ռեալը» համարժեք փոխարինող չգտնելուց հետո»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերում է sport.es-ը։

Հիշեցնենք, որ Մեսին «Բարսելոնայի» գլխավոր թիմում է 2003-ից, Նեյմարը կատալոնական ակումբը ներկայացրել է 2013-2017-ին։ 222 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է ՊՍԺ։