Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վերջին պատասխան խաղերից հետո հայտնի դարձան հաջորդ փուլի բոլոր մասնակիցները:

Քառորդ եզրափակիչում պայքարը շարունակում են կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» եւ «Մանչեսթեր Սիթին», Թուրինի «Յուվենտուսը», Ամստերդամի «Այաքսը», պորտուգալական «Պորտուն»:

«Այաքսը» 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթող Մադրիդի «Ռեալին»:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 15-ին շվեյցարական Նիոնում: Այս փուլում բոլոր թիմերը կարող են հանդիպել իրար:

Քառորդ եզրափակիչի առաջին խաղերը տեղի կունենան ապրիլի 9-ին եւ 10-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ ապրիլի 16-ին եւ 17-ին: