ՀՖՖ-ի և ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում կողմերը պարտավորվում են համագործակցել վերականգնողական արդարադատության ոլորտում, մասնավորապես՝ Պրոբացիայի ծառայությունում հաշվառված շահառուների վերաինտեգրման և վերասոցիալականացման աշխատանքներում, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորվում է Պրոբացիայի ծառայությունում հաշվառված 20 երիտասարդների հնարավորություն ընձեռել ներկա գտնվելու Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր տնային հանդիպումներին: