Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բոսնիա-Հերցեգովինայի թիմի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի խաղին ընդառաջ գրառում է արել սոցիալական ցանցերում՝ դիմելով հայ երկրպագուներին։

«Մենք պատրաստ ենք վաղվա դիմակայությանը, իսկ դուք պատրա՞ստ եք երկրպագել մեզ»,- գրել է Մխիթարյանը։


Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա մարտի 23-ին «Գրբավիցա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ: Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին:

J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1: