Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության նախընտրական փուլում:

Երևանի Հանրապետական մարզադաշտում Հայաստանի հավաքականը մեկական գնդակ ընդունեց խաղակեսերից յուրաքանչյուրում և պարտվեց 0-2 հաշվով: Ֆիններից աչքի ընկեն Ֆրեդրիկ Յենսենը և Պիրի Սոիրին:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Հայաստանի հավաքականը Սարաևեոյում 1-2 պարտվել էր Բոսնիային: Երկու խաղից հետո Հայաստանն ունի երկու պարտություն և ոչ մի միավոր:

Ձեզ ենք ներկայացնում Նիկոլ Փաշինյանի զգացմունքները Հայաստան-Ֆինլանդիա խաղի ընթացքում: