Կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը երեկ՝ Գերմանիայում կարատեի միջազգային մրցաշարում կրկին անգամ նվաճել է ոսկե մեդալ:

Այս մասին իմանում ենք Կարեն Մարգարյանի ֆեյսբուքյան Էջից, որը գրում է.

«Կխնդրեմ կիսվեք հրապարակումովՄի բանի վրա եմ միշտ զարմացել, ասում եմ ոչ թե Կամոն ընկերս է դրա համար, այլ ուղղակի վերլուծություն եմ անում...Այսօր Կամոն Գերմանիայում տեղի ունեցած կարատեի միջազգային մրցաշարում հերթական անգամ նվաճեց ոսկե մեդալ, բարձր պահելով մեր հայ ազգի պատիվը և դրոշը...եռակի աշխարհի չեմպիոն է, երկու անգամ էլ աշխարհի գավաթ է հաղթել, մնացածն էլ չասեմ երևի......Նա մեր ազգի պատիվը աշխարհում բարձր պահողներից մեկն է: Մեկը գնում մի օտար երկիր երկու կապիկություն անում գալիս է շաբաթներով մամուլով, կայքերով և հեռուստատեսությամբ ցույց են տալիս....էն որ չգիտեմ ինչ ասեմ, Շնորհավորում եմ չեմպիոն ջան, բարի վերադարձ»:

Շնորհավորում ենք մեր մարզիկին, մաղթում նորանոր ձեռքբերումներ և հաղթական պահեր: