Սրտի կաթված ստացած և վիրահատության ենթարկված Արքայական ակումբի լեգենդար ավագ Իկեր Կասիլյասը սոցկայքի իր էջում գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են իր առողջական վիճակով:

«Ամեն ինչ կարգին է, ես ուժեղ վախեցա, բայց հիմա ամեն ինչ լավ է: Շնորհակալ եմ բոլորին սիրո ու աջակցության համար»,-գրել է իսպանացին:

Ավելի վաղ Կասիլյասին առողջություն էին մաղթել «Ռեալն» ու սերուցքայինների ամենասկզբունքային մրցակից «Բարսելոնան»: