Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու մասին։

«Ադրբեջանում մեծ սպորտային իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մասնակցել են հայ մարզիկներ: Սպորտը և քաղաքականությունը բաժանված են միմյանցից»,- նշել է Աբդուլաևան։