Լոնդոնյան «Արսենալի» երկրպագուները պատրաստվում են տհաճ անակնկալ մատուցել Ադրբեջանին այն դեպքում, եթե նրանց թիմի հայ կիսապաշտպանը չմասնակցի ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղին։

Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղը Արսենալի և  Չելսիի տեղի է ունենալու Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ մայիսի 29-ին: Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել այդ խաղը՝ Ադրբեջանի իշխանության կողմից անվտանգության երաշխավորություն չստանալու դեպքում:

Բոլոր 6 հազար բրիտանացիների երկրպագուներին առաջարկվում է առաջարկվում է վերցնել մարզադաշտ Մխիթարյանի լուսանկարով դիմակներ ևկրել դրանք, հատկապես խաղի 7 և 77-րդ րոպեներին, եթե քաղաքական  դրդվածպատճառները թույլ չտան մեր մարզիկին մասնակցել խաղին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը խաղում է Արսենալում 7 համարի համազգեստով:

Տիգրան Խզմալյան, անդրադառնալով երկրպագուների այս նախաձեռնությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

6000 Մխիթարյաններ Բաքվում, եթե ոչ 12000.Ճանաչելով բրիտանացիներին, կարելի է ենթադրել, որ հանուն համերաշխության այդ ֆլեշմոբին կմիանան նաեւ «Չելսիի» 6 հազար երկրպագուները, կրկնապատկելով Բաքվի խայտառակությունը։ ՀՀ ՖԱՖ-ը եւ ԱԳՆ եզակի հնարավորություն ունեն բարձրաձայնելու աշխարհով մեկ մեր դիրքորոշումը եւ Ադրբեջանի պետական ֆաշիզմի հարցը։ Լռությունը ապիկարություն եւ ապուշություն է։