Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստներն աջակցել են Հայաստանի ազգային հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով մարզման ընթացքում թիմակիցներին հայտնել է Բաքու չմեկնելու որոշման մասին:

Թիմակիցներն ըմբռնումով են մոտեցել նրա որոշմանը և ծափահարել։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակչի «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին՝ Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։