«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել change.org կայքում: Նրանք ցանկանում են, որպեսզի Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի «Չելսիի» դեմ եզրափակիչը Բաքվի «Օլիպիա» մարզադաշտից տեղափոխվի Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտ:

Ստորագրահավաքի նկարագրությունում նրանք գրել են, որ, բացի այն, որ եզրափակիչը Բաքվում անցկացնելու ՈՒԵՖԱ-ի որոշման պատճառով աննախադեպ լոգիստիկ խնդիրներ են առաջացել, որոնք լոնդոնյան 2 թիմերի երկրպագուներին խանգարում են մրցավայր հասնել, «Արսենալի» հայ ֆուտբոլիստը չի մասնակցելու հանդիպմանը, քանի որ նրա համար ֆիզիկապես վնասվելու խնդիր կա:

Երկրպագուները նաեւ նշել են, որ հանդիպումն Ադրբեջանում անցկացնելու որոշում կայացնելով՝ ՈՒԵՖԱ-ն շահը վեր են դասել խաղի գեղեցկությունից ու խաղացողների անվտանգությունից: Հետեւաբար երկրպագուները խնդրում են վերանայել որոշումը:

Ստորագրահավաքին այս պահին միացել է 5300-ից ավելի մարդ:

«Չելսի»-«Արսենալ» եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին: